News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Խորվաթիայի խորհրդարանը հաստատել է կառավարության նոր կազմը, որն առաջարկել էր երկրի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը: Այդ մասին ուրբաթ երեկոյան հայտնել է երկրի ազգային հեռուստատեսությունը: Ներկայումս չի հաստատվել աշխատանքի եւ կենսաթոշակային համակարգի նախարար Յոսիփ Ալադրովիչը. նրա թեկնածության շուրջ քննարկումները շարունակվում են, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ անշարժ գոյւքի հետ կապված սկանդալի ֆոնին վարչապետը կատարել էր մի շարք փոփոխություններ եւ կառավարության մեջ ներգրավել նոր անձանց: Պլենկովիչը հայտնել է, որ նշանակել է նոր փոխվարչապետեր, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար, գյուղատնտեսության, ինչպես նաեւ ժողովրդագրության, ընտանիքի, սոցիալական քաղաքականության եւ երիտասարդության հարցերի նախարար: Փոխվել են տարածաշրջանային  զարգացման եւ ԵՄ ֆոնդերի նախարարն ու առաջադրվել է աշխատանքի եւ կենսաթոշակային համակարգի նոր նախարարի թեկնածությունը:

Պետական ունեցվածքի նախարարի պաշտոնը կզբաղեցնի Մարիո Բանոժիչը: Ադմինիստրացիայի նախարարը կդառնա Իվան Մալենիցան:

Ավելի վաղ Խորվաթիայի պետական ունեցվածքի նախարար Գորան Մարիչը հրաժարական էր տվել անշարժ գույքի ոլորտում անօրինական գործարքների մասին մեղադրանքներից հետո, որոնք ուղղված էին կառավարությանը: Դրանց նախօրեին՝ հուլիսի 9-ին, վարչապետը ընդունել էր ադմինիստրացիայի նախարարի հրաժարականը, երբ տեղական ԶԼՄ-ներում հայտնվել էին անշարժ գույքի բնագավառում պաշտոնյայի անօրինական գործարքների մասին հրապարակումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ