News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 24
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր` հուլիսի 20-ին,  Շիրակի մարզում տեղի ունեցած բիզնես ֆորումին  հայկական արտադրության կոշիկ եւ տաբատ նվիրեցին:  Փաշինյանն ասաց, որ իր հագուկապը բացի փողկապից, բացառապես հայկական արտադրության է:

Արտադրողների տաղավարներով շրջելիս Փաշինյանը արտադրողներին հիշեցրեց, որ 24 միլիոն շրջանառությունը չգերազանցելու դեպքում հունվարի 1-ից բիզնեսն այլևս հարկ չի վճարվելու:

Հայկական արտադրության կոշիկի տաղավարներից մեկում Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչ արժե կոնկրետ կոշիկը: Գինն իմանալուց հետո Փաշինյանն ասաց.  «Լավ գին է Գյումրիի ու ոչ միայն Գյումրիի համար»:

Մեկ այլ տաղավարում էլ Փաշինյանին հայկական արտադրության կոշիկ նվիրեցին: Վարչապետն ասաց, որ ընդունում է միայն այն պայմանով, որ գովազդելու է հայկական արտադրանքը եւ կատակեց.  «Կարելի է աջն այլ կոշիկ նվիրել, ձախը՝ այլ, որպեսզի երկու կոշիկ գովազդվի»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ