News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Մինեսոտա նահանգում կորած 2.5-ամյա փոքրիկը հայտնաբերվել էր տոնավաճառի կիզակետում, որտեղ փախել էր ծնողներից իր խաղալիք տրակտորով, հաղորդում է UPI-ը:

Նշվում է, որ ավելի վաղ տղան այցելել էր տոնավաճառ ծնողների հետ եւ ցանկանում էր կրկին վերադառնալ այնտեղ, եւ ոչինչ չասելով ծնողներին՝նստել էր իր տրակտորն ու ուղեւորվել դեպի տոնավաճառ:

Երեխայի անհետացման մասին դիսպետչերներին ահազանգել էին հինգշաբթի երեկոյան: Ավելի ուշ նրան գտել են ողջ եւ առողջ տոնավաճառում զբոսնելիս:

Տղայի ընտանիքը հայտնել է, որ նրանց տունը գտնվում է տոնավաճառից մի քանի կանգառ հեռավորության վրա: Այնտեղ երեխային հայտնաբերել էր նահանգում հայտնի քաղաքական գործիչ Բրայան Ջոնսոնը, որն անմիջապես հասկացել էր, որ երեխան գտնվում է տոնավաճառում առանց ծնողների եւ օգնել էր փոքրիկին միանալ այդտեղ ժամանակ հորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ