News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայի կառավարությունը նախատեսում է ստեղծել հրազենային զենք ունեցողների ազգային ցանկ եւ խստացնել դրանց արտոնագրերի ստացման կանոնները՝ որպես բարեփոխումների երկրորդ փուլ Քրայսթչերչ քաղաքում երկու մզկիթների վրա մարտի 15-ին հարձակումներից հետո։ Այս մասին երկուշաբթի ասել է երկրի վարչապետ Ջասինդա Արդեռնը մամուլի ասուլիսում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես տեղեկացրել է New Zeland Herald թերթը, վարչապետը նշել է, որ ցանկում կներառվեն հրազենային զենքի, ինչպես նաեւ դրանց տերերի արտոնագրերի մասին բոլոր տվյալները, որոնք պետք է թարմացնել ամեն հինգ տարին մեկ։ Բացի այդ, բարեփոխումը նախատեսում է զենքի մասերի գնման արտոնագրերի ստացման ստուգումների խստացում։ Կառավարությունը նաեւ նախատեսում է արգելել հրազենային զենքի գնումը օտարերկրացիներին եւ խստացնել զենք վաճառողների հսկողությունը։ Ապրիլի 12-ին Նոր Զելանդիայում պաշտոնապես ուժի մեջ է մտել օրենք, որն արգելում է երկրում գրոհային եւ կիսավտոմատ հրացանների, ինչպես նաեւ դրանց պահեստամասերի շրջանառությունը։  Այս միջոցները պատասխանն են Քրայսթչերչ քաղաքում մարտի 15-ին երկու մզկիթների վրա կատարված հարձակումների, որոնց հետեւանքով զոհվեց 51 մարդ, եւս 50-ը վիրավորվեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ