News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Չինաստանում փրկել են տղամարդու, որը խանդել է կնոջը մեկ տարեկան որդու նկատմամբ եւ փորձել գրավել նրա ուշադրությունը, հաղորդում է Daily Mail-ը:

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 13-ին առափնյա Վենլին քաղաքում:

Կինը չինացուն մեղադրել է նրանում, որ նա անուշադիր է նայել իրենց որդուն, երբ նա տանը չի եղել:

Տղամարդը զայրացել է եւ ի հեճուկս կնոջ դուրս նետվել պատուհանից, սակայն վայրէջք կատարել երրորդ հարկի պատգշամբում եւ ողջ մնացել:

Դրանից հետո նա զանգահարել է իր սիրեցյալին եւ զգուշացրել, որ գնում է խեղդվելու մոտակա ջրամբարում:

Վախեցած կինն անհապաղ դիմել է ոստիկանություն: Տղամարդուն գտել են ծանծաղուտում առանց գիտակցության:

Նրան տեղափոխել են հիվանդանոց եւ շտապ օգնություն ցույց տվել: Ներկա պահին պացիենտը կայուն վիճակում է:

Լրագրողների հետ զրույցում  նա դժգոհել է , որ երեխայի ծնունդից հետո կինը դադարել է իր վրա ուշադրություն դարձնել: Կինը ոստիկանությանը պատմել է, որ ամուսինը նետվել է պատուհանից, երբ նրանք խմում էին եւ քննարկում նրա վարքը: Նա նաեւ նշել է, որ վերջին ժամանակում տղամարդն իսկապես խանդել է որդուն եւ անընդհատ ուշադրություն պահանջել:

Համացանցի օգտատերերը աջակցել են մորը՝ դատապարևտելով չինացու արարքը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ