News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 23
USD
475.91
EUR
527.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Չինաստանի Սինին քաղաքում բացվել է ծովի մակարդակից 2.2 հազար մ բարձրության վրա տեղակայված աշխարհի առաջին ակվարիումը, հաղորդում է China Daily-ն:

Հրապարակման մեջ նշվում է, որ ակվարիումի մակերեսը  28 հզար քառ մ է: Այն բաժանված է մի քանի գոտիների, որտեղ ներկայացված են  քաղցրահամ ջրերում ապրող կենդանիներ, ծովային բնակիչներ, թառափներ, մեդուզաներ, դելֆիններ եւ ջրային թագավորության այլ ներկայացուցիչներ :

Ընդհանուր առմամբ ակվարիումում ներկայացված կլինեն ֆաունայի ավելի քան 400 ջրային եւ ավելի քան 100 ցամաքային ներկայացուցիչներ:

Ակվարիումի հեղինակ Լո Ժույբինը, որի խոսքը մեջբերում է China Daily-ն, նշել է, որ ցածրավայրերից տեղափոխված կենդանիները մանրակրկիտ հետազոտություն են անցել:  «Ներկայումս ակվարիումի բոլոր բնակիչները լիարժեք հարմարվել են բնակության նոր միջավայրին», - հավելել է նա:

China Daily-ը հաղորդում է, որ ակվարիումը աշխատում է դեռ թեստային ռեժիմում: Պաշտոնական բացումը նախատեսված է օգոստոսի 18-ին: Համալիրը առավելագույնը կարող է տեղավորել 2 հազար այցելուի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել