News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջին շրջանում իր վարչակազմը «շատ դրական նամակագրություն» է վարում Հյուսիսային Կորեայի հետ, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Վաշինգտոնը Հյուսիսային Կորեայի հետ փորձում է վերսկսել հյուսիսկորեական միջուկային ծրագրի դադարեցմանն ուղղված բանակցությունները:

«Վերջին շրջանում շատ դրական նամակագրություն ենք վարում Հյուսիսային Կորեայի հետ»,- ասել է Թրամփը՝ չպատասխանելով այն հարցին, թե արդյոք նկատի ունի իր եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջեւ նամակագրությունը:

«Երբ նրանք պատրաստ լինեն, մենք եւս պատրաստ կլինենք»,- հավելել է Թրամփը:  

Հյուսիսային Կորեան անցած շաբաթ զգուշացրել էր, որ եթե ԱՄՆ-ը խախտի Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություն չանցկացնելու խոստումը, ապա միջուկային բանակցությունները սպառնալիքի տակ կդրվեն:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պնդում է, որ զորավարժությունները չի կարելի որպես Թրամփի եւ Կիմ Չեն Ընի միջեւ համաձայնությունների խախտում գնահատել:

Հարավային Կորեայի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով՝ համատեղ զորավարժություններ կանցկացվեն հաջորդ ամիս, ինչպես ծրագրված էր: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ