News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 23
USD
475.91
EUR
527.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Պրահայի քիմիական ինստիտուտի փորձագետները նմուշառման աշխատանքներ են իրականացնում Ալավերդի եւ Ախթալա համայնքներում` հանքարդյունաբերական եւ մետալուրգիական ձեռնարկությունների ազդեցության տակ գտնվող տարածքների քիմիական աղտոտվածությունը պարզելու նպատակով:

«Էկոլուր»-ը գրում է, մասնավորապես, հետազոտություններն ուղղված են մարդու առողջության եւ շրջակա միջավայրի աղտոտվածության միջեւ եղած պատճառահետեւանքային կապի բացահայտմանը:

Հուլիսի 22-ին «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն», «ԷկոԼուր» տեղեկատվական եւ չեխական «Արնիկա» ՀԿ-երի աշխատանքային խումբը Պրահայի քիմիական ինստիտուտի փորձագետների հետ այցելել են Ալավերդի համայնքի Սանահին, Էնգելս թաղամասեր եւ Աքորի բնակավայր: Տեղում վերցվել են տնամերձ հողամասերից հողի, բանջարեղենի, մրգի, կանաչեղենի նմուշներ եւ կենսանմուշներ:

Տպել