Արցախում վթարի ենթարկված եւ ուղղաթիռով Վարդենիսից «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված հիվանդի վիճակը ծանր է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի ղեկավար Շուշան Հունանյանը։
«Տղամարդը ուղղաթիռով Վարդենիսից տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, պոլիտրավմաներով, այսինքն՝ բազմակի վնասվածքներով, գիտակցություն ունի, ինքնուրույն է շնչում, վիճակը գնահատվում է ծանր»,- ասաց Շուշան Հունանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հուլիսի 23-ին ժամը 06:30-ի սահմաններում Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի 80-րդ կիլոմետրին ՀՀ Լոռու մարզի բնակիչ, 47-ամյա Կ. Խ-ն, վարելով «LEXUS RX 300» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից աջ եւ գլորվել ձորը:
Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վերջինս եւ ուղեւոր՝ Մարտակերտի շրջանի բնակիչ, 34-ամյա Ա. Ա-ն ստացած տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՀՀ Վարդենիսի բժշկական կենտրոն, իսկ այնտեղից ուղղաթիռով հասցրել են Երեւան:
- Խոշոր վթար Արցախում. «Լեքսուսը» գլորվել է ձորը. վիրավորներին ուղղաթիռով տեղափոխվում են Երեւան (ֆոտո)