News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հուլիսի 12-ին, ժամը 15.17-ին, վանաձորցի մի կին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է տվել, որ նախորդ օրը, օգտվելով իր անուշադրությունից, թիվ 5 միկրոավտոբուսի մեջ գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են բանկային քարտեր եւ մոտ 20 հազար դրամ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում հուլիսի 22-ին պարզվել է, որ գողության օրը անհայտ անձը, ժամը 16.10-ի սահմաններում, հափշտակված քարտերով, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող բանկոմատից կանխիկացրել է ընդհանուր 100 հազար դրամ:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Գյումրի քաղաքի Աթաբեկյան փողոցի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ հուլիսի 11-ին թիվ 5 համարի երթուղային տաքսիում ինքն է գողացել կնոջ դրամապանակը, այնուհետեւ բանկոմատից կանխիկացրել եւ հափշտակել 100 հազար դրամը:

Եվ սա միակը չէր:

Հուլիսի 22-ին, ժամը 18.05-ին, ոստիկանություն է զանգահարել վանաձորցի մեկ այլ կին: Տուն հասնելով նա նկատել էր, որ պայուսակից բացակայում է 330 հազար դրամ:

Տարոնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը նույնպես կատարել է 37-ամյա գյումրեցին: Նա խոստովանել է, որ երթուղային տաքսիում, օգտվելով կողքը նստած անծանոթ կնոջ պայուսակը բաց լինելու հանգամանքից, գաղտնի հափշտակել է 330 հազար դրամը:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Ամենաշատ