News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մի խումբ դասախոսներ նոր հայցադիմում են ներկայացրել ընդդեմ բուհի։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։

Դասախոսների հայցադիմումը Վարչական դատարան է մուտքագրվել հուլիսի 23–ին և մակագրվել Վարչական դատարանի դատավոր Սամվել Հովակիմյանին։

Դասախոսները պահանջում են անվավեր ճանաչել Տնտեսագիտական համալսարան գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգը։

Նշենք, որ ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի նախաձեռնությամբ բուհում թափուր դասաժամերի համար մրցույթ է անցկացվել  Տնտեսագիտական համալսարան գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգի համաձայն։ Մրցույթի համար դիմել էին շուրջ 450 դասախոսներ, որոնցից շատերը, այդ թվում դատարան դիմած 7 դասախոսները դուրս էին մնացել բուհից։

Հիշեցնենք, որ հուլիսի 4–ին Երևան քաղաքի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանն էլ օրեր առաջ որոշում էր կայացրել բավարարել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 17  դասախոսների ներկայացրած՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը և արգելել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման» կանոնակարգի գործունեության մեջ դնելը: Այս որոշումը, սակայն դատավորը ավելի ուշ փոփոխել էր։ Բուհի ռեկտորի պաշտոնակատարի խոսքով՝ մրցութային կանոնակարգի կարճաժամկետ արգելանքը հանվել է, ինչի շնորհիվ մրցույթի արդյունքները սեպտեմբերից կկիրառվեն ամբողջ ծավալով:

Տպել
Ամենաշատ