News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Տնից դուրս եկող Ալեքսեյ Նավալնուն կալանել են իրավապահ մարմինները։ Այս մասին նա ասել է ինսթագրամում։

Նավալնու խոսքով՝ նա դուրս էր եկել տնից վազելու համար եւ պատրաստվում էր ծաղկեփունջ գնել կնոջ համար, քանի որ հուլիսի 24-ը նրա ծննդյան օրն է։

«Ճիշտ են ասում, որ սպորտը երբեմն վնասակար է»,- ասել է Նավալնին։

Բայց հանկարծ հայտնվել է ոստիկանությունը, կալանել նրան ու տարել բաժանմունք։

Ինչպես նշում է Նավալնին, ներկայում նա գտնվում է Դանիլովյան շրջանի ոստիկանության բաժանմունքում, տեղեկացնում է Gazeta-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ