News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արդեն մեկ տարի է, ինչ պնդում եմ, որ այս իշխանությունները համարժեք չեն Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած հիմնական մարտահրավերներին: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ավաղ, քաղաքական մեծամասնությունը ջանք ու եռանդ չի խնայում շարունակաբար ապացուցելու, որ ես ճիշտ եմ:

Հետեւելով զարգացումներին, կարող ենք արձանագրել, որ երկրի համար ամենակարեւոր խնդիրների եռյակը հետեւյալն է՝

1. Անվտանգություն

2. Արցախի ամրապնդում:

3. Տնտեսական զարգացում

Իսկ ահա հարցերի այն եռյակը, որով իշխանությունները առաջնահերթ զբաղվում են՝

1. Սահմանադրական դատարանի պաշարում

2. Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քաղաքական հետապնդում

3. Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում

Զուգահեռ իրականությունները եւ կեղծ քաղաքական օրակարգերը կործանարար են մեզ համար: Սակայն նման վտանգների գիտակցմամբ այս իշխանությունները աչքի չեն ընկնում:

Փոխարենը, ֆանտաստիկ ապաշնորհությամբ մսխում են սեփական քաղաքական վարկանիշը եւ քայաքայում նախկիններից ժառանգված պետական ինստիտուտները»:

Տպել
Ամենաշատ