News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը


Երեւանում հուլիսի 21-ին, Աջափնյակ վարչական շրջանում Գեւորգ Չաուշի հրապարակում դիտավորյալ երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ թույլ տող վարորդներից մեկը նախկին ոստիկանապետի եեղբորորդին է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 21-ին համացանցում տեսագրություն էր հրապարակվել ու տարածվել, ուր երևում է, թե ինչպես են երկու վարորդ «Նիվա» մակնիշի երկու ավտոմեքենաներով Աջափնյակ վարչական շրջանի Գևորգ Չաուշի հրապարակում դիտավորյալ թույլ տալիս երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը։

Տեսագրության հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության ծառայողները երկու վարորդներին բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին, իսկ մեքենաները տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նրանք են՝ Արարատի մարզի Կանաչուտ գյուղի բնակիչ 19-ամյա Սարգիս Սարգսյանը եւ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ 20-ամյա Կամո Խալաթյանը։

Աղբյուրի տեղեկություններով՝ պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի 36 AQ 004 համարանիշի ավտոմեքենան վարել է Կ․ Խալաթյանը, իսկ «ՎԱԶ 212140» մակնիշի 99 OO 005 համարանիշի ավտոմեքենան վարել է Ս․ Սարգսյանը։

Աղբյուրը հայտնում է, որ Նիվայով «ճռիկ-վռիկ» անող Ս․ Սարգսյանը ՀՀ ոստիկանության նախկին պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանի եղբոր տղան է։

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ