News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գերմանացի ոստիկանները սկսել են հազվադեպ կրակել հնարավոր հանցագործների ուղղությամբ: Վիճակագրական տվյալները ներկայացնում է Մյունստերի ոստիկանական դպրոցը:

2018 թվականին ոստիկանները զենք են կիրառել 56 անգամ, ընդ որում, սպանելով 11 մարդու եւ վիրավորելով 34-ի, հաղորդում է «Նեմեցկայա վոլնա»-ն:

2017 թվականին դպրոցի փորձագետները հաշվարկել են զենքի կիրառման 17 դեպք, որի արդյունքում սպանվել է 14 մարդ, եւս 39-ը՝ վիրավորվել: Ընդ որում, նշվում է իրավապահների նկատմամբ բռնության աճը:

Մահվան դեպքերը փորձագետները բացատրում են վտանգի տակ գտնվող մարդկանց օգնելիս ոստիկանների ինքնապաշտպանության անհրաժեշտությամբ: Իսկ անցած տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ ոստիկանները հնարավոր հանցագործների ուղղությամբ առավել հազվադեպ են կրակում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ