News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 26
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը


Մանվել Գրիգորյանի մերձավորների սրճարան չայցելելու կոչը կոռուպցիայի դեմ պայքարի դրսեւորում չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հուլիսի 24-ին ասել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

Նրա խոսքով՝ սրճարանի տարածքը ապօրինի ձեռք չի բերվել, բայց պայմանագրում կան կետեր, որոնք թույլ չեն տալիս  վերանայել դրանք կամ չեղարկել։ «Ինչ վերաբերում է այդ սրճարան չայցելելուն, ապա դա հրամայական բնույթ չուներ։ Քաղաքացիներն ազատ են գործելու այնպես, ինչպես ցանկանում են»,- նշել է նա։

NEWS.am-ի թղթակցի ճշգրտող հարցին, թե արդյոք նշված սրճարան չայցելելու կոչը կապված է Մանվել Գրիգորյանի անձի հետ, քաղաքապետը հավաստիացրել է, որ իր հայտարարությունները կապված են միայն քաղաքի շահերի հետ։ «Այն տարածքը, որտեղ գտնվում է սրճարանը, կարող է օգտագործվել ավելի մեծ օգուտով, քան ամիսը այն 25 հազար դրամից պակասը, որոնք Էջմիածինն ստանում է»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը քաղաքացիներին կոչ էր արել չայցելել Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի մերձավորների սրճարան։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ