News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում սպիտակամորթ պրոֆեսորը դատի է տվել Թասքիգի համալսարանին՝ պնդելով, որ իր աշխատավարձը չեն բարձրացնում տարիքային եւ ռասայական խտրականության պատճառով:

AP-ի հաղորդմամբ՝ ֆիզիկայի պրոֆեսոր Մարշալ Բեռնսը հայտարարել է, որ չի ցանկանում լքել համալսարանը, քանի որ շատ է սիրում իր ուսանողներին:

73-ամյա պրոֆեսորը հայտարարել է, որ դոցենտի աշխատավարձ է ստանում՝ չնայած նրան, որ պրոֆեսոր է 1980 թվականից: Նա պահանջում է 12 անգամ բարձրացնել իր աշխատավարձը:

Հայցում ասվում է, որ աֆրիկական եւ ասիական ծագում ունեցող պրոֆեսորները նրանից բարձր աշխատավարձ են ստանում՝ չնայած նրան, որ երիտասարդ են եւ քիչ ժամանակ են աշխատել համալսարանում:

1972թ. դոկտորական աստիճան ստացած Բեռնսը հայտարարել է, որ ստանում է 60 500 դոլար, այդ դեպքում, երբ երիտասարդ պրոֆեսորները վաստակում են 78 000-90 000 դոլար:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ