News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրղզստանի քաղաքացիներին կոչ է արել միավորվել գործող նախագահի շուրջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ Ղրղզստանն այսօր քաղաքական կայունության կարիք ունի: Պուտինն այսօր Կրեմլում ընդունել է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին:

«Իմ դիրքորոշումը հայտնի է: Եվ մինչ Աթամբաեւի կառավարումը եւս նույնպես այդ դիրքորոշման մասին հայտնել եմ: Կարծում եմ, որ Ղրղզստանը, որը մեր մոտ դաշնակիցն է, արդեն մի քանի լուրջ ներքաղաքական ցնցում է վերապրել, եթե հստակ լինենք, ապա՝ առնվազն երկու ցնցում: Եվ այդ հարցերը պետք է լուծել՝ ի շահ սեփական ժողովրդի»,- լրագրողներին ասել է Պուտինը: Նա կարծիք է հայտնել, որ հանրապետության բնակիչներն այժմ պետք է միավորվեն գործող նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի շուրջ:

«Երկիրը քաղաքական կայունության կարիք ունի: Եվ մարիդկ պետք է միավորվեն գործող նախագահի շուրջն ու նրան օգնեն պետության զարգացման գործում»,- նշել է Պուտինը:  

Աթամբաեւը Ղրղզստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2011-2017թթ.: Հունիսի վերջին Ղրղզստանի խորհրդարանը զրկել է նրան անձեռնմխելիությունից՝ նրան մեղադրելով հողատարածքի անօրինական յուրացման, քրեական հեղինակության անօրինական ազատ արձակման եւ հարստացման մեջ, ինչպես նաեւ կոռուպցիայի եւ ածխի անօրինական մատակարարմանը հնարավոր մասնակցության մեջ:

Դրանից հետո Աթամբաեւին 3 անգամ հարցաքննության են կանչել ՆԳՆ, սակայն վերջինս չի ներկայացել: Իր առջեւ առաջադրված մեղադրանքները նախկին նախագահը հերքում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ