News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԲՀԿ-ն հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է վարորդների կողմից հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալու համար նախատեսել տուգանք՝ 150.000 ՀՀ դրամի չափով, նախկին 30 հազարի փոխարեն:

Այս առնչությամբ, ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է.

«Հատկապես վերջին շրջանում ավելի շատ ենք տեղեկանում ավտովթարների հետեւանքով մահվան ելքով պատահարների մասին։ Խնդիրը պահանջում է շտապ օրենսդրական եւ կանխարգելող քայլեր։

Այսօր մեր նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրեցինք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծով առաջարկվում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալու համար նախատեսել տուգանք՝ 150.000 ՀՀ դրամի չափով։ Փորձը ցույց է տալիս, որ ներկայումս գործող տուգանքը՝ 30.000 ՀՀ դրամ, բավարար չափով զսպող ուժ չունի եւ չի նպաստում նման խախտումների թվի նվազմանը:

Հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալու համար պատասխանատվության զգալի խստացումը կնպաստի այդ՝ ամենավտանգավոր եւ ամենամահաբեր խախտումներից մեկի թվի զգալի նվազեցմանն ու կանխարգելմանը»:

Տպել
Ամենաշատ