News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԻՀՊԿ հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին «մեծ սուտ» է անվանել ԱՄՆ պնդումներն այն մասին, որ  նրանք Հորմուզի նեղուցում իրանական անօդաչու են խոցել՝ ընդգծելով, որ Իսլամական Հանրապետությունը ոչ մի դրոն չի կորցրել, հաղորդում է  Tasnim-ը:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Իսլամական Հանրապետության ոչ մի անօդաչու չի խոցվել»:

Նրա խոսքով՝ իրանական   անօդաչուն, որը ինչպես ԱՄՆ-ն է պնդում, խոցեվել է, 3 ժամ 40 րոպե պարեկություն էր իրականացնում Պարսից ծոցում եւ լուսանկարում էր տարածաշրջանի եւ արտատարածաշրջանային նավերը: Նա ԱՄՆ-ին նաեւ կոչ էր արել իր պնդումների ապացույցները ներկայացնել:

«Ես հստակ պնդում եմ, որ դա մեծ սուտ է եւ մենք ապացուցել ենք, որ դա ճիշտ է», - հավելել է նա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 18-ին հայտարարել է, որ USS Boxer-ը ոչնչացրել է իրանական անօդաչուն այն բանից հետո, երբ անօդաչուն  սպառնացել է նավին՝ նրանից 1000 մ սահմաններում թռչելով եւ անտեսել նահանջելու բազմաթիվ կոչերը:

 Ավելի ուշ Պենտագոնը հայտնել էր, որ USS Boxer դեսանտային նավը պաշտպանական գործողություններ էր ձեռնարկել անօդաչուի դեմ, սակայն  չէր հիշատակել, արդյոք դրոնը իրանական է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ