News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հորմուզի նեղուցի կարգավիճակի ցանկացած փոփոխություն դուռ կբացի վտանգավոր առճակատման համար: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական, բրիգադային գեներալ, պաշտպանության նախկին նախարար Հոսեյն Դեհգանը, հաղորդում է Mehr-ը:

«Հորմուզի նեղուցի կարգավիճակի ցանկացած փոփոխություն դուռ կբացի վտանգավոր առճակատման համար»,- ասել է Դեհգանը՝ զգուշացնելով Հորմուզի նեղուցում նավերի պաշտպանության համար եվրոպական ուժեր ձեւավորելու՝ Միացյալ Թագավորության առաջարկի հետեւանքների մասին:

Նրա խոսքով՝ կամ Հորմուզի նեղուցում բոլորն անվտանգ կլինեն եւ նավթ կարտահանեն, կամ՝ ոչ:

Նա նաեւ զգուշացրել է, որ Թեհրանը բանակցություններ չի վարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ ոչ մի պայմանով, եւ եթե Վաշինգտոնը որոշի պատերազմ սկսել, ապա տարածաշրջանում ամերիկյան բազաների ուղղությամբ հարված կհասցվի: Նա հավելել է, որ Իրանը պատրաստ է իր հարեւանների հետ կոալիցիա ձեւավորել՝ տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատման նպատակով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ