News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ դաշնային կառավարությունը կվերականգնի բանտարկյալների մահապատիժը՝ գրեթե 2 տասնամյակ անց, հաղորդում է CNBC-ը:

Գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը բանտերի բյուրոյին կարգադրել է մահապատիժներ սահմանել 5 բանտարկյալների համար, որոնք դատապարտվել են սպանության եւ այլ հանցանքների համար: Մահապատիժները նշանակվել են 2019թ. դեկտեմբերին եւ 2020թ. հունվարին:

Ինչպես նաեւ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է մահապատժի նոր արձանագրության մասին՝ մահացու ներարկման համար 3 դեղամիջոցները փոխարինելով մեկով՝ պենտոբարիբիտալով:

Վերջին դաշնային մահապատիժն իրականացվել էր  2003թ.: Մահապատիժները կիրականացվեն Ինդիանա նահանգի Թերրե-Հոտ քաղաքի պենիտենցիար հաստատությունում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ