News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Քաղաքացու հաղորդման հիման վրա ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել  Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի կողմից  պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու դեպքի կապակցությամբ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը ։

Քրեական գործը հարուցվել է Հովհաննես Խորիկյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ՔՕ 308-ի 1-ին մասի(Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով։

Այս քրեական գործով Երվանդ Սերոբյանը դեռևս որևէ դատավարական կարգավիճակ չունի։

Նշենք, որ Սերոբյանը ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 2018թ. նոյեմբերին։

Տպել
Ամենաշատ