News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ուրբաթ Huawei հեռահաղորդակցման չինական ընկերությունը ներկայացրել է 5G ծածկույթով իր առաջին սմարթֆոնը, որը նախատեսված է կոմերցիոն օգտագործման համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով «Սինհուա»-ին:

Ինչպես նշել է Huawei բջջային հեռախոսների դեպարտամենտի ղեկավար Հե Գանը, որի խոսքերը մեջբերում է գործակալությունը, Huawei Mate 20x (5G) սմարթֆոնը ստացել է աշխարհում առաջին լիցանզիան 5G կապ ունենալու համար:

Ուրբաթ Huawei-ը սկսել է հայտադիմումներ ընդունել հեռախոսը ձեռքբերելու մասին: Վաճառքները պաշտոնապես նախատեսվում է  սկսել օգոստոսի 16-ին: Մեկնարկային գինը կկազմի 6199 յուան (շուրջ 898 դոլար):

Չինական կորպորացիան հայտնվել էր միջազգային տնտեսական պատժամիջոցների սպառնալիքի ներքո, երբ ԱՄՆ-ը եւ Ավստրալիան մեղադրել էին դրան տեխնիկական լրտեսության եւ գաղտնի տվյալներ հավաքագրելու մեջ Huawei-ի սարքերի միջոցով, որոնք կիրառվում են աշխարհի տարբեր երկրներում: Դա հանգեցրել էր ընկերության վրա միջազգային ճնշումների ավելացմանը: Մայիսի 15-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաման էր ստորագրել, որով հայտարարել էր արտակարգ դրության ռեժիմ արտաքին սպառնալիքներից Միացյալ Նահանգների տեղեկատվական եւ հաղորդակցական ենթակառուցվածքները պաշտպանելու համար: Արդյունքում ԱՄՆ-ի Առեւտրի նախարարությունը մայիսի 17-ին ներառել էր Huawei չինական կորպորացիային սեւ ցուցակում ազգային անվտանգության նկատմամբ վտանգ ներկայացնելու համար:

Այդուհանդերձ Օսակայում կայացած G20-ի գագաթնաժողովի ընթացքում ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցությունների ժամանակ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր, որ թույլ կտա Huawei-ին ձեռք բերել ամերիկյան ապրանքներ: Թրամփը նշել է, որ այդ խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ էր արվել ազգային անվտանգությունն ապահովելու խնդրին, եւ խոստացել, որ սեւ ցուցակից ընկերությունը հանելու հարցը կքննարկվի առաջիկա օրերին: Արդյունքում Սպիտակ տանը պարզաբանել են, որ պատժամիջոցները չեղարկելու հարցը չի նշանակում ամբողջական համաներում:

Huawei կորպորացիան ստեղծվել է 1987 թվականին: Այն արտադրում է հեռահաղորդակցման սարքավորումներ, ինչպես նաեւ լայն սպառման ապրանքներ, սմարթֆոններ: Ընկերության ապրանքներն ու ծառայությունները հասանելի են ավելի քան 17 պետություններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ