News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մերձմոսկվայի Սերպուխովի շրջանում թեթեւ շարժիչով Lake ինքնաթիռը դիպչելով էլեկտրահաղորդալարերին, վթարի է ենթարկվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ ՔԿ Մոսկվայի տրանսպորտի միջտարածաշրջանային քննչական վարչությունից ներկայացուցիչը  գործակալությանը հայտնել է, որ փաստի առթիվ սկսվել է նախաքննական ստուգում:

«Նախնական տվյալներով, այսօր՝ մոտավորապես  12:55-ին, թեթեւ շարժիչով Lake ինքնաթիռը, որը դուրս էր եկել Դրակինո օդանավակայանից, դիպչելով էլեկտրահաղորդալարերին, վթարի է ենթարկվել», - ասել է Մարկովսկայան:

Դեպքի վայր է ժամանել քննչական-օպերատիվ խումբ, կազմակերպվել են անհրաժեշտ ստուգողական միջոցառումներ:

Միջադեպի հանգամանքները պարզվում են: Ստուգման արդյունքների հիման վրա դատավարական որոշում կընդունվի:

Ավելի վաղ Մոսկվայի մարզի ԱԻՆ-ի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից  ՏԱՍՍ-ին հայտնել էին, որ Դրակինո գյուղի շրջանում թեթեւ շարժիչով երկտեղանի ինքնաթիռն ընկել է ջրով հանքի մեջ:

Իրավապահ մարմիներում աղբյուրը հայտնել է, որ ինքնաթիռում գտնվել է օդաչուն եւ մեկ ուղեւոր: Նախնական տվյալներով՝ երկուսն էլ զոհվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ