News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը հերքում է իր առնչությունը Էջմիածին-Արմավիր ճանապարհին բացված գյուղատնտեսական շուկա կառուցելու թույլատրություն տալուն: NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ շուկան շուտվանից է գործել, ինքն  էլ չի միջամտել շուկայի աշխատանքին:

«Սա ուղղակի ստահոդ լուրերի շարքից է, էդքան բան ինչ ասեմ, եթե մարդիկ չեն տիրապետում ինֆորմացիային, չեն հասկանում` իրավիճակ է փոխվել, պարզ է`նման բաներ են գրելու, ինչն, իհարկե, ես հերքում եմ: Ես այս շուկայի հետ որեւէ կապ չունեմ, դա նախկինում էլ է գործել, մեր գյուղացիները իրենց ապրանքն են այդտեղ միշտ վաճառել, առանց որեւէ հարկ վճարելու»,- հավելեց մարզպետը:

Նշենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր.  «Վերջերս Էջմիածին-Արմավիր ճանապարհին բացվեց հերթական «գյուղատնտեսական շուկան»: Այդ հատվածում նախկինում էին գյուղմթերքի առևտուր կատարում, բայց հիմա այդ առևտրին օրինական տեսք տրվեց. գյուղատնտեսական նշանակության հողատարածքը ասֆալտապատեցին, և այն վերածվեց գիշերային գյուղատնտեսական մեծածախ շուկայի:

Ըստ որոշ տեղեկությունների՝ գյուղնշանակության հողի վրա նման շուկա կառուցելու թույլտվության հետևում կանգնած են Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը»:

Տպել
Ամենաշատ