News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ Իրանը չի ցանկացել ընդունել Իրան այցելելու եւ «հենց Իրանի ժողովրդի հետ խոսելու» իր առաջարկությունը։ Այս մասին նա գրել է իր Թվիթերում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Իրան այցելելու գաղափարը Պոմպեոն հնչեցրել էր հարցազրույցներից մեկում։ Նրա խոսքով՝ Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը մշտապես գալիս է ԱՄՆ, որտեղ «ազատ խոսելու իրավունքից է օգտվում»։

«Մի՞թե Խամենեիի ռեժիմի փաստերն այնքան վատ են, որ նա չի կարողանում ինձ թողնել անելու նույնը։ Ինչ կլինի, եթե ժողովուրդը ճշմարտությունը լսի՝ չզտված եւ չկտրատված»,- ավելացրել է Պոմպեոն։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հունիսին ասել էր Զարիֆի դեմ պատժամիջոցներ պատրաստելու մասին, բայց այդ որոշումն այդպես էլ չի ընդունվել։ Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ը զգալիորեն սահմանափակել էր Իրանի ԱԳ նախարարի տեղաշարժի ազատությունը հուլիսին Նյու Յորք այցելության ժամանակ։

Այդ նույն կանոնները կիրառվել են նաեւ իրանցի ավելի քան տասը դիվանագետների նկատմամբ, որոնք աշխատում են ՄԱԿ-ին կից իսլամական հանրապետության մշտական առաքելությունում, եւ նրանց ընտանիքների հանդեպ, որոնք ապրում են Նյու Յորքում։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ սահմանափակումները չեն ազդել Նյու Յորքում գերատեսչության ղեկավարի աշխատանքի վրա։ Զարիֆը դիվանագետների աշխատանքի այդ պայմաններն անվանել է անմարդկային։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ պատրաստ են բանակցել Իրանի հետ։ Չնայած Վաշինգտոնում պշատոնապես նախապայմաններ չեն առաջադրում, բայց հնարավոր բանակցությունների թեմատիկան ձեռնտու չէ Թեհրանին. Թրամփը ցանկանում է կնքել նոր համաձայնագիր 2015-ի «միջուկային գործարքի» փոխարեն, որից ԱՄՆ-ը դուրս է եկել անցած տարի։ Այս փաստաթղթում, ամերիկյան ղեկավարի կարծիքով, պետք է արտացոլվեն Իրանի ինչ-որ պարտավորություններ իր քաղաքականությունը փոխելու վերաբերյալ, առաջին հերթին՝ հրաժարում արտասահմանում «ահաբեկչությանն աջակցելուց»։ Բացի այդ, մի շարք պահանջներ վերաբերում են երկրի ներքին քաղաքականությանը։

Հակառակ դեպքում ԱՄՆ-ը սպառնում է շարունակել Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու քաղաքականությունը։ Իսլամական հանրապետության իշխանությունները հերքում են ահաբեկչության աջակցության մասին մեղադրանքները եւ պահանջում ԱՄՆ-ից դադարեցնել միջամտությունն իր երկրի իրավիճակին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ