News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Շանհայի իշխանությունները երկուշաբթի շոգի պատճառով մտցրել են վտանգի նախավերջին՝ նարնջագույն մակարդակ։ Համապատասխան ծանուցումը հրապարակվել է տեղի իշխանությունների կողմից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Քաղաքի կենտրոնական օդերեւութաբանական վարչությունը որոշում է ընդունել դեղինից (որը գործում էր մի քանի օր) նարնջագույնի բարձրացնել վտանգավորության մակարդակը։ Օդի ջերմաստիճանը քաղաքում արագ բարձրանում է եւ առաջիկա օրերին Շանհայի որոշ շրջաններում կարող է հասնել 38-ի։

Քաղաքի բնակիչներին կոչ են անում կրճատել բաց օդում գտնվելու ժամանակն օրվա ամենաշոգ ժամերին, իսկ ձեռնարկություններին կարգադրվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ կանխելու համար դժբախտ դեպքերն արտադրությունում։ Որեւէ միջադեպի մասին առայժմ չի տեղեկացվել։

Վտանգի կարմիր մակարդակի դեպքում, որը հայտարարվում է 41 աստիճանից բարձրի դեպքում, մտցվում է աշխատանքի հատուկ ռեժիմ ձեռնարկություններում։ Մայիսին Շանհայի իշխանությունները հայտարարել էին նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին նրանց համար, ովքեր աշխատում են ամռան ամիսներին բարձր ջերմության պայմաններում։ Հավելավճարը կկազմի 300 յուան (մոտ 43 դոլար)։ Նման վճարների գումարը չէր փոխվել 2011 թվականից եւ 200 յուանի (29 դոլար) մակարդակին էր։

Ամբողջ Չինաստանում գործում է տարերային աղետների մասին բնակչության իրազեկման համակարգ՝ բաղկացած չորս մակարդակից, որոնք նշվում են կապույտ, դեղին, նարնջագույն եւ կարմիր գույներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Մայիսի 9-ին առանձին մարզերում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ...
«Սա ձյուն չէ, այլ կարկուտ». Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ...
Ջերմուկում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում  ձյուն է տեղում. Լարսը փակ է բեռնատարների համար
Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը...
Եղանակը Հայաստանում. գիշերային ցրտահարություններ լեռներում
Շրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացրել է...
Եղանակը Հայաստանում
Մայիսի 7-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ...
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ջրի մոտ հանգստանալուց
Համաձայն օդերևութաբանների փոթորկի նախազգուշացման՝ ժամը 10.00-12.00-ը և մինչև 2024 թվականի մայիսի 5-ի օրվա վերջը Սոչիի գետերում և Սիրիուս ԴՏ-ում սպասվում է ջրի մակարդակի բարձրացում․․․
Ամենաշատ