News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հուլիսի 29-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոն» մրցաձեւի մասնակցության եւ տանկերի երանգների ընտրության վիճակահանությունը: ՀՀ ԶՈՒ տանկային անձնակազմը, ըստ վիճակահանության արդյունքի, «Տանկային բիաթլոնի» առաջին փուլին կմասնակցի օգոստոսի 4-ին, մրցելով Ղրղզստանի, Իրանի եւ ՌԴ-ի տանկային անձնակազմերի հետ: Հայ զինծառայողները մրցույթին կմասնակցեն դեղին տանկերով:

Մրցումների անցկացման վայրում հայ տանկիստները ծանոթացել են երթուղուն, արգելագոտիներին, քննարկել առաջադրանքներն արագ եւ արդյունավետ կատարելու եղանակները:

Օրվա ավարտին, կրկին վիճակահանությամբ, ընտրվել են տանկերը, որոնք պետք է շահագործեն մասնակից թիմերը: Հայկական անձնակազմը ծանոթացել է ամրակցված տեխնիկային, փորձարկել այն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ