News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Տեղեկատվական անվտանգության փորձագետները հայտնաբերել են նոր վիրուս, որը Android-ով սարքերի օգտատերերից գումար է շորթում: Այս մասին ասվում է ESET հակավիրուսային ընկերության մամուլի հաղորդագրությունում, հաղորդում է Gazeta-ն:

Հաղորդվում է, որ չարագործները վնասակիր հղումները տարածել են Reddit-ի պոռնոգրաֆիայի ենթաբաժիններում, ինչպես անեւ XDA Developers Android մշակողների համար ֆորումում: Բեռնելուց հետո վիրուսը տեքստային հաղորդագրություններ է ուղարկել զոհի բոլոր կոնտակներին՝ ստացողներին դրդելով անցնել հղումով եւ բեռնել վնասակիր ծրագիրը:

Հաղորդագրությունները 42 լեզվով են, սակայն թարգմանությունները որակյալ չեն եւ հաճախ SMS-ները բառերի անիմաստ շարք են իրենցից ներկայկացնում:

Վնասակիր հավելվածի տեղադրումից հետո  սարքում եղած ֆայլերը կոդավորվում են, իսկ օգտագոտերը ծանուցում է  ստանում գումնար վճարելու անհրաժեշտության մասին. հակառակ դեպքում բոլոր ֆայլերն իբրեւ թե 72 ժամ անց կհեռացվեն: Այնուամենայնիվ, փորձագետները նշում են, որ շորթիչի ծածկագրում  հեռացման հրամաներ չեն հայտնաբերվել:

Հատկանշական է, որ յուրաքանչյուր զոհին  յուրատեսակ հետգնման գումար է նշանակվում՝ 0.01-0.02 բիթքոինի սահմաններում:

«Հետգնման յուրատեսակ գումարը նորարարություն է. մենք երբեք Android-ի օգտատերերի մոտ շորթման նման մոդել չենք հանդիպել: Ընդհանուր առմամբ հայտնաբերված արշավը ոչ պրոֆեսիոնալ է երեւում: Սակայն, եթե տարածումը բարելավվի, ապա շորթիչ ծրագիրը կարող է լուրջ սպառնալիք դառնալ», — ասել է  ESET-ի փորձագետ Լուկաս Ստեֆանկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Ամենաշատ