News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՌԴ համար С-400-ի գործարքը պարզապես բիզնես է՝ ի տարբերություն Թուրքիայի: Օգոստոսի 1-ին մամուլի ասուլիսին այս մասին ասաց  «Ռուսաստանը համաշխարհային քաղաքականությունում» ամսագրի խմբագիր, քաղաքագետ Ֆյոդր Լուկյանովը:

Նա նկատեց, որ որ դա կապված է այն գործընթացների հետ, որոնք առաջանում են Արեւմուտքի, մասնավորապես, Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում:

«Ակնհայտ է, որ Արեւմուտքի արձագանքը Թուրքիայում կայացած ընտրություններին և դրա արդյունքները շատ հանգիստ էին, չնայած Էրդողանի` դրանք ժողովրդավարական ներկայացնելու փորձերին: Թուրքիայի եւ  Արեւմուտքի հարաբերությունները ցույց են տալիս, թե ինչ վերափոխումներ են տեղի ունենում ՆԱՏՕ-ում», - ասաց Լուկյանովը:

Փորձագետը նշեց, որ պանթուրքիզմի գաղափարը նույնպես արդիական չէ ինչպես Թուրքիայի, այնպես էլ այլ երկրների համար: «Այս գաղափարի իրականացումը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ: Մյուս կողմից, անհասկանալի է, թե ինչ կարող է առաջարկել Թուրքիան, օրինակ, Ուզբեկստանին: Դժվար թե,  այն կկարողանա լուրջ զարգացում ապահովել  Միջին Ասիայի երկրների համար», - եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ