News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայատարարություն է տարածել Ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանների պղծման առիթով:

«Հերոս տղաների շիրմաքարերի պղծումը աննախադեպ վանդալիզմ էր։ Պղծել են հերոս զինվորների շիրիմները, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի։

Ապրիլյան պատերազմի օրերին թշնամին սպանեց ու անարգեց հայ զինվորի մարմինը, իսկ այսօր «ներքին թշնամին» պղծում է հերոսների շիրիմները։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստագույնս դատապարտում է տեղի ունեցած վանդալիզմը եւ կոչ անում իրավապահներին օպերատիվ բացահայտել տեղի ունեցածն ու օրենքի ողջ խստությամբ պատժել «ներքին դավաճաններին», հատկապես, երբ սա առաջին դեպքը չէր. նախօրեին անհայտ ծագման արարածները պղծել էին եւս մի քանի շիրիմներ:

Սա աննախադեպ անբարոյականություն էր եւ, եթե շատ արագ չարվեն հետեւություններ, ապա ապազգային տարբեր խմբավորումներ շարունակելու են ոտնահարել մեզ համար սուրբ եւ նվիրական արժեքները։

Մենք կիսում ենք այն մեծ վիշտը, որ այսօր նորից վերապրեցին մեր հերոս տղաների հարազատներն ու ողջ հայ ազգը»,- ասված է հայտարարության տեքստում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ