News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ երեկոյան տեսակապի միջոցով միացել է «Սեւան ստարտափ սամմիթ-2019»-ի մասնակիցներին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել սամմիթի ընթացքով եւ պատասխանել նրանց հարցերին։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են նախագահի աշխատակազմից։

«Սա հրաշալի նախաձեռնություն է, եւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր սկսել են այն: Կարծում եմ՝ այս նախաձեռնությունը մեծ հաջողություն կունենա: Այն շատ կարեւոր է հատկապես Հայաստանի համար, որովհետեւ Հայաստանը, այնպես, ինչպես ես եմ տեսնում ապագայում, պետք է ուժեղ ներկայություն ունենա բարձր եւ նոր տեխնոլոգիաների ոլորտում եւ լինի ստարտափի երկիր: Միգուցե, մի օր մենք հնարավորություն կունենանք հռչակել Հայաստանը աշխարհի ստարտափի մայրաքաղաք։ Ստարտափն այն ինստիտուտներից մեկն է, որը միավորում է այս երիտասարդներին, ինչը հիանալի է, եւ սա ամենակարեւորն է»,-ասել է նախագահը:

Խոսելով ստարտափերի հետագա զարգացման հեռանկարների ու պայմանների մասին՝ Հանրապետության նախագահն առաջին հերթին կարեւոր է համարել որակյալ կրթությունը. «Հայաստանն առաջատար երկրների շարքում դասելու համար անհրաժեշտ են մի քանի պայմաններ, եւ դրանցից մեկը կրթության բարձր որակն է։ Բարձր որակի կրթություն բոլորի համար՝ սկսած Երեւանի կենտրոնից մինչեւ սահմանամերձ գյուղեր,-նշել է նախագահը:- Յուրաքանչյուր ուսուցչի հիմնական առաքելությունն է գտնել տաղանդավորներին, եւ ստարտափը կօգնի մեզ գտնել տաղանդներ»։

Հաջորդ կարեւոր գործոնը Արմեն Սարգսյանը համարել է միջազգային առաջատար ընկերությունների ներկայությունը Հայաստանում, որոնք միջավայր կստեղծեն ստարտափերի զարգացման համար։ «Մենք չենք կարող միայն ստարտափ կամ լավ գաղափարներ ստեղծել, եթե չունենանք գիտության եւ նոր տեխնոլոգիաների ենթակառուցվածքներ։ Այդ իսկ պատճառով աշխատում ենք մի շարք խոշոր ընկերությունների հետ, ինչպիսիք են IBM-ը, Google-ը, Leonardо-ն՝ ապահովելու նրանց ներկայությունը Հայաստանում: Եթե միջազգային խոշոր ընկերությունները ներկա լինեն Հայաստանում, նրանք զարգացման հատուկ որակ կթելադրեն»:

Մյուս կարեւոր գործոնը նախագահը համարել է փոխկապվածությունն աշխարհի հետ. «Մենք բնական եղանակով կապված ենք աշխարհի հետ, քանի որ հայերն ապրում են ամենուր։ Շատ տաղանդավոր հայեր աշխատում են Կալիֆոռնիայում, Սիլիկոնյան հովտում,-ասել է նա: -Այնպես որ, կարեւոր է ստեղծել հանգույց բոլորի միջեւ եւ ոչ միայն՝ հայերի: 21-րդ դարը լինելու է այն երիտասարդներինը, որոնք ունեն հավակնություն եւ խիզախություն՝ մարտահրավեր նետելու եւ ներկայացնելու իրենց նոր գաղափարները»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պետք է բարենպաստ վայր լինի երիտասարդ տաղանդների համար․ «Երիտասարդ տաղանդները միշտ փնտրում են համապատասխան միջավայր, եւ այդ միջավայրը 21-րդ դարի տեխնոլոգիական տարածքն է: Այնպես որ, Հայաստանը պետք է ունենա նման տարածք»։

Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում եւս աջակցել «Սեւան ստարտափ»-ին։ «Ես ձեզ հետ եմ, ես ձեր ստարտափ հանրության անդամն եմ, պատրաստ եմ օգնել ձեզ, ստեղծել նոր ճանապարհ՝ աշխատելու նոր սերնդի հետ։ Դուք երիտասարդ եք, ամեն ինչ առջեւում է, սակայն աշխարհը շատ արագ է առաջ շարժվում: Այնպես որ, դուք նույնպես պետք է արագ լինեք»:

Նախագահը պատասխանել է նաեւ Հայաստանից եւ տարբեր երկրներից ժամանած երիտասարդների հարցերին։

«Սեւան ստարտափ սամմիթ 2019»-ին մասնակցում է 120 ստարտափ թիմ Հայաստանից եւ 45 տարբեր երկրներից, ինչպես նաեւ ավելի քան 1000 ձեռներեց ողջ աշխարհից։ Սամմիթի նպատակը նորարարական գաղափարների խրախուսումն է, ինչպես նաեւ բիզնես աշխարհի ներկայացուցիչների միջեւ անկաշկանդ կապի հաստատումը։

«Սեւան ստարտափ սամմիթ»-ի մասնակից թիմերի համար 2018 թվականից սահմանված է եւ հանձնվում է նաեւ Հանրապետության նախագահի մրցանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ