News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


«Մարտի 1» -ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանը քիչ առաջ ազատ արձակվեց «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից: Այս մասին հաղորդում է NEWS.am–ի թղթակիցը:

Նշենք, որ այսօր լրացավ Պետրոսյանի՝ երկու ամսով կալանքի տակ գտնվելու ժամկետը, սակայն ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն չի ներկայացվել դատարան ժամկետը երկարաձգելու հարցով:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ 70–ամյա Գեղամ Պետրոսյանին Մարտի մեկի իրադարձություններից 10 տարի անց մեղադրանք է առաջադրվել հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար: Դատարանը նրա նկատմամբ կալանավորման որոշում էր կայացրել ապրիլի 4–ին։

Հիշեցնենք, որ Զաքար Հովհաննիսյանը մահացել է 2008թ. մարտի 2-ին Երեւանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցում՝ ստացած հրազենային վնասվածքից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Ամենաշատ