News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում մեկնարկել է իսրայելական Amos-17 հաղորդակցության արբանյակով Falcon 9 տանող հրթիռի արձակումը, որի հեռարձակումը կատարում է SpaceX ընկերությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հրթիռի արձակման մեկնարկը կատարվել է Ֆլորիդայում Կանավերալ հրվանդանից: Falcon 9-ի առաջին աստիճանի համար սա երրորդ արձակումն է, այն 2 անգամ օգտագործվել է SpaceX-ի այլ կոմերցիոն մեկնարկների համար: Ընկերությունն այս անգամ չի նախատեսում պահպանել առաջին աստիճանը, սակայն կրկին կփորձի «որսալ» հրթիռի քթամասի շրջահոսիչը՝ հետագա օգտագործման համար:

Amos-17-ը պետք է փոխարինի 2011 թվականին արձակված Amos-5 արբանյակին, որի հետ կապն ընդհատվել է 2015 թվականին:

Առաջին աստիճանը չպահպանելու որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ իսրայելական արբանյակը շատ ծանր է. այն կշռում է մոտ 6,5 տոննա եւ տանող հրթիռի ամբողջ հզորությունը անհրաժեշտ է, որ այն դուրս բերվի երկրաստացիոնար ուղեծիր:

Boeing ընկերության կառուցած Amos-17 արբանյակը պատկանում է իսրայելական Spacecom Ltd-ին: 2016 թվականի սեպտեմբերին նախամեկնարկային կրակային փորձարկման ժամանակ տեղի ունեցած Falcon 9 հրթիռի պայթյունի հետեւանքով ընկերությունը կորցրեց Amos-6 արբանյակը: Պատահարից հետո SpaceX-ը վերանայել է պրակտիկան եւ այժմ իրականացնում է շարժիչների թեստային արձակում, որոնք սովորաբար անցկացվում են հրթիռի մեկնարկից մի քանի օր առաջ, առանց օգտակար բեռնվածության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ