News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ղրղզստանում իրադարձությունները, որտեղ նախօրեին հատուկ նշանակության ուժերը փորձել էին ձերբակալել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին, որը կասկածվում է կոռուպցիայի մեջ, եւ արդյունքում տուժել էր ավելի քան 50 մարդ, երկրի ներքին գործն է, Մոսկվայի կողմից ավելի խորը գնահատական կտրվի մի փոքր ավելի ուշ: Այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ղրղզստանում մեր դեսպանատունն արդեն մեկնաբանել է, ես առավոտվանից  տեսել եմ այդ մեկնաբանությունները: Նրանք ասել են, որ այդ  իրադարձությունն, անկասկած, մենք դիտարկում ենք որպես երկրի ներքին գործ: Դեսպանատունը նաեւ ռուսների համար հանձնարարական է հրապարակել՝ հատուկ գործողությունների անցկացման շրջանից, եթե այն շարունակվի,  խուսափելու մասին: Կարծում եմ, որ ավելի խորը գնահատական մենք կտանք մի փոքր ավելի ուշ», - « Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում ասել է  Զախարովան:

Չորեքշաբթի երեկոյան Ղրղզստանի հատուկ ծառայությունները գրոհել էին Կոյ-Տաշ գյուղում Աթամբաեւի տունը: Նրանք նախկին նախագահի աջակիցների դեմ հատուկ միջոցներ էին կիրառել: Աթամբաեւի կողմանկիցները պատասխան կրակ էին բացել: Արդյունքում 52 մարդ, այդ թվում մեկ լրագրող, վնասվածք էր ստացել: Սակայն նախկին նախագահին ձերբակալել չէր հաջողվել:

2017 թվականի նախագահական ընտրություններից հետո Սոցիալ-դեմոկրատների խոշորագույն խորհրդարանական կուսակցության ղեկավար Աթամբաեւը իշխանությունը հանձնել էր  իր իրավահաջորդ եւ ամենամոտ դաշնակից Ժեենբեկովին: Սակայն կարճ ժամանակ անց նախկին նախագահի թիմի անդամների դեմ քրեական գործեր էին հարուցվել: Ինքը ՝ Աթամբաեւը, զրկվել էր  նախկին նախագահի կարգավիճակից և կասկածվում է մի շարք հանցագործությունների մեջ:

Նախկին նախագահը բազմիցս ասել է, որ իր կողմնակիցների հասցեին հնչող մեղադրանքները քաղաքական բնույթ ունեն:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ