News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի իշխանությունները լուծարված Ջամու եւ Քաշմիր նահանգի տարածքում   ձերբակալել են ավելի քան 500 մարդու, այդ թվում տեղական կուսակցությունների ներկայացուցիչների, հայտնում է All India Radio-ն:

«Իրավապահները Քաշմիրում ձերբակալել են ավելի քան 500 մարդու, նրանց թվում  քաղաքական առաջնորդներ եւ ակտիվիստներ են: Բնակիչների մեծ մասը անվտանգության միջոցառումների ուժեղացման  պատճառով մնում են տանը, ասվում է հայտարարությունում: «Ընդհանուր առմամբ, իրավիճակը տարածաշրջանում մնում է հանգիստ, Հնդկաստանի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում կարգուկանոն պահպանելու համար»:

Ավելի վաղ ANI գործակալությունը հաղորդել էր, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հինգշաբթի նախկին Ջամու և Քաշմիր նահանգում տիրող իրավիճակի հետ կապված ազգին ուղղված ուղերձով հանդես կգա:

Օգոստոսի 7-ին Պակիստանի իշխանությունները որոշել էին  վտարել Հնդկաստանի դեսպանին այն բա նից հետո, երբ Նյու Դելին հայտնել էր Ջամմու եւ Քաշմիր  նահանգի հատուկ կարգավիճակը չեղարկելու որոշման մասին:

Իսլամաբադը նաեւ հայտնել էր  է Հնդկաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցման եւ երկկողմ առեւտրի դադարեցման մասին:

Օգոստոսի 5-ին Նյու Դելին հայտարարել էր  Ջամու եւ Քաշմիր նահանգը վերացնելու եւ այդ տարածաշրջանում երկու միութենական տարածքներ (վարչական միավորներ, որոնք ավելի քիչ իրավունք ունեն, քան նահանգը) ստեղծելու մասին: Այդ նպատակով խորհրդարանը հաստատել էր  Սահմանադրության 370-րդ հոդվածի չեղարկումը, որը նահանգին հատուկ կարգավիճակ էր տալիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ