News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Լեհաստանի խորհրդարանի խոսնակ Մարեկ Կուխչինսկին հայտարարել է, որ հրաժարական է տալիս կառավարական ինքնաթիռի օգտագործման հետ կապված սկանդալի պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Լեհաստանում մեծ աղմուկ է առաջացրել սկանդալը, որը կապված է սեյմի խոսնակ Մարեկ Կուխչինսկու կողմից կառավարական ինքնաթիռի օգտագործման հետ: Լրագրողներին հայտնի է դարձել, որ  Կուխչինսկու ծառայողական թռիչքների ժամանակ  ինքնաթիռում անհիմն գտնվել են նրա ընտանիքի անդամները, ինչպես նաեւ իշխող կուակցության քաղաքական գործիչներն իրենց ընտանիքների հետ:

Ընդդիմությունը հատկապես վրդովված է նրանից, որ Կուխչինսկին բազմիցս կառավարական ինքնաթիռով ճանապարհորդել է իր հայրենի Մերձկարպատյան վոյեվոդություն:

«Վաղը ես մտադիր եմ հրաժարական տալ խորհրդարանի ղեկավարի պաշտոնից», -երեկ մամուլի ասուլիսին  ասել է նա:

Ընդ որում նա հայտնել է, որ հանցագործություն չի արել եւ պետությանը վնաս չի հասցրել:

Իշխող «Իրավունք եւ արդարություն» (PiS) կուսակցվության նախագահ Յրաոսլավ Կաչինսկին ասել է, որ Կուխչինսկուն մեղավոր չի համարում, սակայն աջակցում է նրա որոշումը, եթե այդպիսին է հասարակական կարծիքը սեյմի խոսնակի կողմից ինքնաթիռի օգտագործման վերաբերյալ:

Նա նաեւ հավելել է, որ պետությունը շուտով կզբաղվի այս հարցի օրենսդրական կարգավորմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ