News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի նստավայրի գրոհի հետեւանքով տուժածների թիվն աճել է մինչեւ 80, հայտնում է ղրղզական «Ապրիլ» հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:

«Երեկվա գրոհից հետո տուժածների թիվը աճել է մինչեւ 80, հայտնի չէ ներկայիս գրոհի  ժամանակ տուժածներ եւ վիրավորներ եղել են, թե ոչ»,-  նշված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Հեռուստաալիքը նշում է, որ հիմա Աթամբաեւի նստավայրի շրջանում գտնվող  լրագրողների հետ կապ չկա, Կոյ-Տաշ գյուղը շրջապատված է միլիցիայի կորդոնով:

Հինգշաբթի ուժայինները սկսել են նախկին նախագահի նստավայրի գրոհը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Աթամբաեւի շտաբից:

Չորեքշաբթի երեկոյան Ղրղզստանի հատուկ ծառայությունները սկսել էին երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին ձերբակալելու գործողությունը մայրաքաղաքից 20 կմ հեռավորությամբ գտնվող Կոյ-Տաշ գյուղի նրա նստավայրում: Նրանք նախկին նախագահի կողմնակիցների դեմ հատուկ միջոցներ էին կիրառել: Աթամբաեւի կողմնակիցները պատասխան կրակոցներ էին արաձակել: Արդյունքում 52 մարդ, այդ թվում՝ տեղական պարբերականի լրագրողը, վիրավորվել էին: Զոհվել էր մեկ հատուկջոկատային: Նախկին նախագահին ձերբակալել չէր հաջողվել:

Խորհրդարանական խոշոր սոցիալ-դեմոկրատների կուսակցության առաջնորդ Աթամբաեւը 2017 թվականին նախագահական ընտրությունների արդյունքում իշխանությունը փոխանցել էր իր ժառանգորդ եւ մերձավոր համախոհ Սոորոնբայ Ժեենբեկովին: Սակայն շուտով նախկին նախագահի թիմի անդամների դեմ քրեական գործեր էին հարուցվել: Ինքը Աթամբաեւը զրկվել էր նախկին նախագահի կարգավիճակից եւ կասկածվում է մի շարք հանցագործությունների մեջ: Պետության նախկին ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ իր  համախոհների դեմ բոլոր մեղադրանքները քաղաքական բնույթ ունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ