News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում «Միջազգային բանակային խաղեր 2019»-ի շրջանակում կայացած մասնակիցների ռազմապատմագիտական գիտելիքների ստուգման «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի «Էրուդիտ» մրցափուլում հաղթել է ՀՀ ԶՈւ թիմը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, հայտնում է ՀՀ ՊՆ լրատվության ծառայությունը։

Այն անցկացվել Է թեստավորման ձեւաչափով` ռուսերեն եւ անգլերեն լեզուներով:

Մրցույթի արդյունքներով՝ Հայաստանի Հանրապետության թիմը զբաղեցրել է առաջին տեղը,  Իրանի Իսլամական Հանրապետության թիմը` 2-րդ, Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները` 3-րդ տեղը: Մրցույթի մասնակից Ղազախստանի, Հունաստանի եւ Բելառուսի թիմերը, համապատասխանաբար, զբաղեցրել են 4-րդ, 5-րդ եւ 6-րդ տեղերը:

Մրցույթի հաջորդ փուլը «Ատլետ» ռազմամարզական մրցաձեւն է, որն անցկացվելու է օգոստոսի 8-ին եւ 9-ին` ՀՀ ՊՆ զորավարժարաններից մեկում:

Հիշեցնենք, որ զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր տարի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ եւ ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ