News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Ճնշումները, որոնց ենթարկվում են դատավորներն այսօր, ծայրահեղ վտանգավոր է մեր պետականության համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Անդրադառնալով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հայտարարությանը, թե դատավորների բարեվարքության ստուգման մեխանիզմներ կիրառելու համար պատրաստվել է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների փաթեթը, Դավիթ Հարությունյանը նշեց. «Եթե որեւէ մեկը փորձ անի բացել գործող «Դատական օրենսգիրքը» եւ ուսումնասիրի, թե նույն դատավորների գույքային դրության հետ կապված ինչ հարցադրումներ կան այնտեղ, ինչպիսի կոշտ կանոններ կան, որոնք, ի դեպ, որեւէ մեկ այլ պաշտոնատար անձի համար նախատեսված չեն, ապա կտեսնի, որ նման հարցադրումներով մենք եւս մտահոգ ենք եղել եւ փորձել ենք ներդնել համապատասխան նորմեր։ Կարելի՞ է այս նորմերը կատարելագործել, իհարկե կարելի է։ Ես կարծում էի, որ այդ նորմերը պետք է պատշաճ գործադրվեին, որից հետո կսկսեն կատարելագործվել»։

Հարցին՝ դատական իշխանության նկատմամբ իրականցվող գործընթացը ի՞նչ վտանգներ են պարունակում, արդարադատության նախկին նախարարը պատասխանեց. «Քաղաքական գործիչները պետք է սթափ գնահատեն իրավիճակը եւ հասկանան, որ դատական իշխանության հանդեպ նման մոտեցումներով նրանք իրավիճակը տանում են փակուղի, նրանք վտանգում են մեր պետականությունը, ընդ որում, շատ հաճախ դա կարող ունենալ անդառնալի հետեւանքներ, դատական իշխանության նկատմամբ այդպես չեն վարվում»։

Նա շեշտում է՝ հորդորները, որ այն դատավորները, որոնք անկախ չեն, թող հրաժարական տան, ունիվերսալ հորդորներ են ցանկացած ժամանակահատվածի համար։

«Ոչ անկախ դատավորները երբեւէ պետք է տեղ չունենան դատական համակարգում։ Այնուամենայնիվ, եթե այս դատավորները նշանակված են եղել նախկին ռեժիմների ժամանակ, ապա այդ իշխանությունները ենթադրո՞ւմ են, որ իրենք հավերժ են, եւ արդյոք հաջորդ իշխանությունը, որը, ենթադրենք, կունենա այլ քաղաքական հենարան, պետք է նշի, որ դատավորները նշանակվել են նախորդ իշխանության ժամանակ»,- նշեց Դավիթ Հարությունյանը։

Նա վստահ է՝ տարիներ շարունակ քայլեր են ձեռնարկվել են դատական իշխանության անկախության ապահովման ուղղությամբ. «Ես կարծում եմ, որ սա ուղղակի նշանակում է մի բան՝ գործող իշխանությունը լավ չի գիտակցում, թե ինչ է դատական իշխանությունը եւ ինչ քայլերով պետք է գնալ առաջ, որ ապահովեն իրական, գործող, արդյունավետ արդար դատական իշխանություն։ Տարիներ շարունակ մենք այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել ենք, ես համարում եմ, որ եթե որեւէ մեկը փորձի համադրել դատական իշխանությունը 2018–ի սկզբին եւ դատական իշխանությունը, օրինակ, 2008 թվականի սկզբին կամ 1998 թվականի սկզբին, ապա կտեսնի՝ ինչպիսի մեծ առաջընթաց է ապրել դատական իշխանությունը»։

Տպել
Ամենաշատ