News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Black Hat USA 2019 համաժողովի ներկայացուցիչները ցույց են տվել, որ iPhone-ի Face ID «անկոտրելի» գործառույթը այդքան էլ պաշտպանված չէ։ Հեռախոսի անվտանգության համակարգը ստացվել է կոտրել ակնոցի եւ կպչուն ժապավենի միջոցով, գրում է Planet Today-ը։

Համաժողովի ընթացքում սեփական նկարը ցուցադրել են հետազոտողները, որոնք աշխատում են Tencent ընկերության համար։ Սովորական ակնոցի ու սեւ կպչուն ժապավենի միջոցով «հաքերները» անցել էին գործի։

Ինչպես պարզաբանել են անվտանգության հետազոտողները, Face ID գործառույթն ունի որոշակի համակարգ, որը թույլ չի տալիս հեռախոսին արգելաբացվել, մինչեւ դրան չնայի սեփականատերը։ Այդ համակարգն ունի մեկ կարեւոր թուլություն՝ ակնոցով մարդիկ։

Պարզվել է, որ լինզաները թույլ չեն տալիս սկանավորել աչքերի շուրջ հատվածը։ Այդ իսկ պատճառով Face ID-ն ճանաչում է ակնոցով մարդկանց աչքերը որպես սեւ կետեր։

Ակնոցին փակցնելով սեւ կպչուն ժապավեն, որի կենտրոնում փակցրել են սպիտակ ժապավենը՝ նրանք կարողացել են հեշտությամբ արգելաբացել քնած մարդու սմարթֆոնը։ Այդ իսկ պատճառով Face ID օգտագործելիս պետք է ուշադիր լինել ու հեռու մնալ ակնոցով եւ սեւ կպչուն ժապավենով մարդկանցից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ