News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

GlobalAM-ի եւ Beeline ստարտափ ինկուբատորի համագործակցության շրջանակում Երեւանում մեկնարկեց «CLIMATELAUNCHPAD ՀԱՅԱՍՏԱՆ 2019»-ի ինտենսիվ բիզնես ճամբարը եւ 6-շաբաթյա արագացված խորհրդատվական դասընթացները։

«ClimateLaunchpad Հայաստան 2019»-ը ստարտափ բիզնես գաղափարների մրցույթ է: Ծրագրի առաքելությունն է մաքուր տեխնոլոգիաների ոլորտի գաղափարները վերածել հաջող բիզնես նախագծերի՝ խթանելով տնտեսական աճը եւ նորարարության ներուժը:

Մրցույթը մեկնարկելու է 2-օրյա բիզնես ճամբարով, որը վարելու է Նիդերլանդներից ժամանած մասնագետ Ռոն Բլումերսը: Բիզնես ճամբարին մասնակցելու են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից ընտրված լավագույն 15 թիմերը, ովքեր իրենց բիզնես գաղափարները վերածելու են կենսունակ բիզնես նախագծերի եւ սովորելու են բիզնես վարելու հմտությունները:

Հավելենք, որ ճամբարից հետո թիմերը կմասնակցեն 6-շաբաթյա արագացված խորհրդատվական դասընթացներին ազգային եզրափակիչ փուլին պատրաստվելու համար: Ընտրված 3 լավագույն թիմերն արդեն Ամստերդամում նոյեմբերի 14-15-ը կմասնակցեն եվրոպական եզրափակիչ հանդիպմանը: Եզրափակիչ փուլի լավագույն 3 ստարտափ գաղափարները կստանան համապատասխանաբար 10 000 եվրոյի, 5 000 եվրոյի եւ 2 500 եվրոյի չափով մրցանակներ, իսկ լավագույն 10 ստարտափները հնարավորություն կունենան մասնակցելու Climate-KIC-ի 18 ամսյա Ակսելերացիոն ծրագրին:

«Beeline-ը հնարավորինս ձգտում է աջակցել Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, եւ շատ լավ է, որ մեզ մոտ նմանատիպ միջոցառումներ են անցկացվում՝ արտասահմանյան գործընկերների ներգրավմամբ: Վստահ եմ, սա մեր հայկական ստարտափների համար զարգացման մի նոր խթան կդառնա», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին տեղական եւ միջազգային շուկայում իրենց ճիշտ դիրքը գրավելու հարցում, տրամադրում անվճար աշխատանքային տարածք, իրականացնում անհատական հանդիպումներ հավանական ներդրողների հետ, եւ կազմակերպում տարաբնույթ դասընթացներ եւ վարպետության դասեր՝ մենեջմենթի, ֆինանսավորման, PR-ի, թվային մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման եւ այլ թեմաներով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում (ֆոտո)
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով...
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Ամենաշատ