News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 05
USD
485.66
EUR
572.79
RUB
6.59
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-Չինաստան առեւտրային պատերազմի պատճառով այս ամառ ողջ աշխարհում տնտեսական հեռանկարները վատթարացել են՝ ցույց են տալիս գերմանական Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի (Ifo) տվյալները:

Ifo-ն գրեթե 1200 փորձագետների շրջանում եւ ավելի քան 110 երկրներում եռամսյակային հարցում է անցկացրել: Նրանց պատասխանները ցույց են տվել, որ երրորդ եռամսյակում վատթարացել են ինչպես ընթացիկ պայմանները, այնպես էլ տնտեսական սպասելիքները, հաղորդում է Reuters-ը:

«Փորձագետները համաշխարհային տնտեսության աճի առավել ցածր տեմպեր են ակնկալում: Հարցվածները նաեւ ակնկալում են անձնական սպառման կրճատում, առավել ցածր ներդրումային ակտիվություն եւ կարճաժամկետ ու երկարաժամկետ տոկոսադրույքների նվազեցում»,- ասել է Ifo-ի նախագահ Քլեմենս Ֆյուստը՝ հավելելով, որ առեւտրային ակնկալիքներն ամենացածրն են եղել անցած տարի ԱՄՆ-Չինաստան կոնֆլիկտի սկզբից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել