News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Օրոզբեկ Օպումբաեւը երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին մեղադրել է պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Աթամբաեւը արյան կարիք ուներ, ես սա հրապարակայնորեն եմ հայտարարում: Նրան արյուն էր անհրաժեշտ պետական հեղաշրջում կատարելու համար»,- մամուլի ասուլիսում ասել է Օպումբաեւը:

Նրա խոսքով՝ պետության նախկին ղեկավարը պատրաստվում էր իր նստավայրում բախումներին. նրա տանը հայտնաբերվել է զենքի մի ամբողջ պահեստ, այդ թվում՝ դիպուկահար հրացաններ, ատրճանակներ, հրացաններ: Աթամբաեւի տան երրորդ հարկը ամրացված էր ինչպես զինվորական բունկեր՝ դզոտներով եւ երկարատեւ պաշտպանության համար մարտական կետերով:

Չորեքշաբթի երեկոյան Ղրղզստանի հատուկ ծառայությունները սկսել էին երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին ձերբակալելու գործողությունը մայրաքաղաքից 20 կմ հեռավորությամբ գտնվող Կոյ-Տաշ գյուղի նրա նստավայրում: Նրանք նախկին նախագահի կողմնակիցների դեմ հատուկ միջոցներ էին կիրառել: Աթամբաեւի կողմնակիցները պատասխան կրակոցներ էին արաձակել: Նախկին նախագահին ձերբակալել չէր հաջողվել: Աթամբաեւի կողմնակիցները գերեվարել էին 6 հատուկջոկատայինի: Հաջոդ օրը կողմնակիցների եւ ուժայինների միջեւ բախումները վերականգնվել էին եւ շարունակվել մինչեւ առավոտ, չնայած ինքը՝ նախկին նախագահը հանձնվել էր ուժայիններին: Հատուկ գործողության հետեւանքով, առողջապահության նախարարության տվյալներով, տուժել է 136 մարդ: Զոհվել է մեկ հատուկջոկատային:

Խորհրդարանական խոշոր սոցիալ-դեմոկրատների կուսակցության առաջնորդ Աթամբաեւը 2017 թվականին նախագահական ընտրությունների արդյունքում իշխանությունը փոխանցել էր իր ժառանգորդ եւ մերձավոր համախոհ Սոորոնբայ Ժեենբեկովին: Սակայն շուտով նախկին նախագահի թիմի անդամների դեմ քրեական գործեր էին հարուցվել: Ինքը Աթամբաեւը զրկվել էր նախկին նախագահի կարգավիճակից եւ կասկածվում է մի շարք հանցագործությունների մեջ: Պետության նախկին ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ իր  համախոհների դեմ բոլոր մեղադրանքները քաղաքական բնույթ ունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ