News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի դատախազությունը նույն մարզի դատարան է ուղարկել Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ղեկավարի վերաբերյալ գործը։ Այս մասին NEWS.am դատական տեղեկատվական համակարգից։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Համլետ Ղազարյանը  2010 թվականից զբաղեցնելով Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ղեկավարի պաշտոնը, շահադիտական նպատակով, նույն համայնքապետարանի աշխատակիցների օժանդակությամբ, 2011-2018 թվականների ընթացքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման և վատնման եղանակով Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ֆինանսական միջոցներից հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերով' 2.011.857 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, Համլետ Ղազարյանը  շահադիտական նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է' կազմել ու ստորագրել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ հրամաններ, աշխատանքային պայմանագրեր, աշխատաժամանակի հաշվարկի կեղծ տեղեկագրեր, ինչպես նաև խարդախությամբ ՀՀ պետական բյուջեյից հափշտակել է զգալի չափերով' 396.000 ՀՀ դրամ գումար:

Համլետ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ միաժամանակ երեք հոդվածների հատկանիշներով՝ ՔՕ 179–րդ հոդվածի  2–րդ մասի 1–ին և 3–րդ կետերի (պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով յուրացում և վատնում կատարելը), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Խարդախությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։ Համլետ Ղազարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։ Գործը մակագրվել է Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ