News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հայաստանի Վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացնում Գյումրիի սոցիալական ապահովության տարածքային բաժնում, որոնք կամփոփի հունիսին: Այդ ամփոփումից հետո էլ պարզ կդառնա, թե արդյոք այդ ծառայությունում չարաշահումներ թույլ տվե՞լ են, թե` ոչ:

«Խոշոր աղաղակող թերություններ չեն լինի, բայց մանր-մունր թերությունները չեմ կարող բացառել»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանը:

Այդ ստուգումները նպաստառու գյումրեցիների կարծիքով ուշացած են, եւ արձանագրված  կամ արձանագրվող չարաշահումներն էլ բացահայտ կոռուպցիայի հետեւանք են:

Նշենք, որ արձանագրված չարաշահումների պատճառով այս տարվանից «Հայփոստ» ՓԲԸ-ն է իրականացնում կենսաթոշակների վճարումը։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգն է ՝ «կա կենսաթոշակառու, կա վճարում, չկա կենսաթոշակառու, ուրեմն ցանկացած վճարում համարվելու է խախտում, իսկ մեղավորները խստագույնս պատժվելու են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ մի անորակ աշխատանք չի ընդունվելու, ոչ մի թերացում չի ներվելու. Գեղարքունիքի մարզպետ
Վարդենիս համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Գեղարքունիքի...
«Խաչաղբյուր 1» և «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-երը ոչնչացնում են Պաղջուր գետի էկոհամակարգը
Նշենք, որ «Խաչաղբյուր 1» եւ «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երը Պաղջուր գետի 22.58%-ը վերցրել են խողովակների մեջ` ճգնաժամային վիճակ ստեղծելով գետի համար...
«Ժողովուրդ». Այսօր Հայաստանից արտագաղթի վիճակագրությունն անհնար է ներկայացնել
2013-ին կառավարությունը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ 13 մլն դրամ տրամադրեց Գիտության պետական կոմիտեին, որ վերջինս պատվիրի միգրացիայի վերաբերյալ ուսումնասիրություն, բայց…
«Հայկական միրգ» ծրագրի իրականացման տեմպերն առայժմ գոհացուցիչ չեն. նախարար
Պտղաբուծության զարգացմանն ուղղված այս նոր ծրագրի իրականացումը շատ կարևոր է մեր հանրապետության համար, սակայն նրա իրականացման խնդրում դեռևս գոյություն ունեն լուրջ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն...
«Գրանդ-քենդին» պահեստախանութ է կառուցում Գյումրիում` սառնարաններով ու ցուցասրահո
Կառուցվում է երկհարկանի շենք, որի շինարարությունն ավարտվելու է 6 ամսվա ընթացքում...
Փոխվարչապետը Լոռվա մարզում հարցերի մի ողջ փունջ է քննարկել
Փոխվարչապետին է ներկայացվել նաեւ մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով քաղաքում իրականացվող աշխատանքների ընթացքը…
Ամենաշատ