News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանի մերիտոկրատ (արժանիների) իշխանությունը, որն առանձնանում է իր գրագետ և պրոֆեսիոնալ կադրերով, որոշել է ազատվել պետական բյուրոկրատիայի միջին և ստորին օղակներում ծվարած հին ու կոռումպացված մասնագետներից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։

«Լինելով թավշյա, ոչ բռնի ու ժողովրդական, նրանք կադրային ջարդ ընդհանրապես չեն իրականացնում, այլ նախաձեռնել են կառուցվածքային լայնամասշտաբ փոփոխություններ, որով և ազատվում են նախկին ռեժիմից իրենց ժառանգություն մնացած բալաստից:

Հին կադրերի փոխարեն աշխատանքի կընդունվեն հպարտ, երկար քայլած, մի քանի ճանապարհ արդյունավետ փակած և Նոր Հայաստանի արժեքները կիսող ու իդեալները կրող երիտասարդներ:

Աշխատանքային փորձն ու գիտելիքը կարևոր չեն, դրանք հնացած են, հայկական մերիտոկրատիայի հիմքում այլևս նոր արժանիքներ են, իսկ հիմնարար սկզբունքը մնում է անփոփոխ.

պոլի փեդ լինի, բայց մերը լինի:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա սա պետական կառավարման համակարգի կռախի սկիզբն է, քանի որ բարձրագույն տոտալ անգրագիտության և մեծամտության պայմաններում պետության կառավարման ամբողջ բեռը մնացել էր տասնամյակների հարուստ փորձառություն ունեցող և պրոֆեսոնալ կարողություններով օժտված պետական և քաղաքացիական ծառայողների ուսերին, որոնք չնչին աշխատավարձով լուռ կրում էին պետական ինստիտուցիոնալ անվանգության ապահովման ամբողջ ծանրությունը:

Նույնիսկ չեմ ցանկանում խոսել պետական և քաղաքացիական ծառության մասին օրենքներով ծառայողներին տրվող երաշխիքների մասին, քանի որ «թավշյա, ոչ բռնի և ժողովրդական» իշխանության համար իրավունքն ու օրենքը միայն խոսելու համար են, մարդկանց այդ բառերով խաբելու ու կերակրելու համար են, իսկ կիրառման ենթակա չեն, քանի որ չեբ բխում «հեղափոխական» օրակարգից ու խանգարում են պոլի փեդերին աշխատանքի տեղավորելու հարցում:

Այսպիսի անօրինական իշխանություն Հայաստանը դեռ չէր տեսել, իսկ իրավական անվտանգությունն այլևս տապալված է:

Սպասենք հետևանքներին, և աստված եմ կանչում, որ նվազագույն կորուստներով դուրս գանք այս արհավիրքից»,–նշել է նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Իրականում իշխանությունները գիտեն, որ հասարակության ներսում խոր դժգոհություն կա Նիկոլ Փաշինյանի...
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Մի մասն էլ, ով մեծ տեղեկատվությամբ չի փայլում, կարող է գալ այն եզրակացության, թե ամեն ինչ կորած է, գալիս է...
«Ժողովուրդ». Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203
Առեւանգված եւ Բաքվում անազատության մեջ պահովող Արցախի ղեկավարների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո...
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
Ըստ աղբյուրների` մոտավոր նման բովանդակության նախազգուշական հրահանգ է իջեցվել գործադիրի կողմից...
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Գործընթացի առաջին փուլում իրականացվում է ոլորտի հիմնական գործընթացների քարտեզագրում, հանձնաժողովի...
«Հրապարակ». «Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել
Նշել է, որ այդ ճանապարհը հեշտ չէ, քանի որ ոչ միայն պետական մակարդակով նման ծրագիր չի իրականացվում...
Ամենաշատ