News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

2021թ. մարտին «Գորե-Յասկ» նավթամուղի կառուցման ավարտից հետո Իրանը կկարողանա նավթ արտահանել՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը: Այս մասին հայտարարել է Petroleum Engineering and Development Company ընկերության ղեկավար Թուրաջ Դեհանին, հաղորդում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ ծրագրի արժեքը կազմում է 2 մլրդ դոլար, որից 500-600 մլն դոլարը ծախսվել է խողովակների մատակարարման համար:

Դեհանին հավելել է, որ 1000 կմ-անոց նավթամուղի կառուցման ավարտից հետո նավթը ծովային ճանապարհի փոխարեն կարտահանվի ցամաքային ճանապարհով: Նրա խոսքով՝ «Գորե-Յասկ» նավթամուղի անցումային հնարավորությունը կազմում է օրական մոտ 1 մլն բարել նավթ:

Յասկի շրջանում 20 մլն բարել ընդհանուր տարողությամբ ամբարներ կստեղծվեն՝ Յասկի նավթային տերմինալից նավթի արտահանման աջակցման համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ