News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 20
USD
475.91
EUR
528.16
RUB
7.12
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Բոլոր քննիչները անվանական քրեական պատասխանատվության են ենթարկվելու՝ գործեր կարելու և քաղաքական պատվերով բռնաճնշումներ իրագործելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։

Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Դատախազության, քննչականի, հատուկ քնչականի և այլ համակարգերի հարգարժան քննիչներ և քրեական գործեր վարողներ, չեք մոռացել չէ՞, որ բոլորիդ հետևից հատ-հատ գալու են, հատ-հատ, և անվանական քրեական պատասխանատվության են ենթարկվելու՝ գործեր կարելու և քաղաքական պատվերով բռնաճնշումներ իրագործելու համար: Եթե կարծում եք, թե վերջում ասելու եք՝ ես փոքր մարդ եմ, հրահանգել են, կատարել եմ... էս գլխից իմացեք, որ չի անցնելու, ոչ մեկ չի մոռացվելու, ձեզ հրահանգավորողի բառապաշարով ասած՝ ոչ մեկ չի պլստալու, և ոչ մեկի դռան տակ վնգստալը չի փրկելու:

Հուսամ հիշում եք, թե ինչ եղավ ստալինյան ռեպրեսիաներն իրականացնողների հետ: Նաև հուսով եմ՝ հիշում եք, թե ձեր աչքի առաջ ինչպես դասավորվեց Արմեն Տեր-Սահակյանի բանդայի ճակատագիրը»:

Տպել